Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային գործարքից

Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային գործարքից
15.05.2018 | 20:04

Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային ծրագրի գործարքից, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» ակումբի բանավիճային հարթակում ելույթ ունենալով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջն ստեղծված իրադրությանը նվիրված փորձագիտական բանավեճում:

«Կարծում եմ, որ համաձայնագրից Իրանի դուրս գալու սցենարը հաշվից լիովին դուրս գցել չի կարելի, եթե մնացած մասնակիցների հետ Իրանին բավարարող համաձայնության գալ չստացվի», - ասել է նա:
ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի որոշումից հետո Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության սաստկացման վտանգը կաճի: «Ես չէի ցանկանա, որ ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը դառնար Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության հետագա աճի նախերգանքը, թեև դրա վտանգն ակնհայտ է», - ասել է նա:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ