Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աննա Հակոբյանը կշարունակի լինել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը

Աննա Հակոբյանը կշարունակի լինել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը
15.05.2018 | 20:05

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, չի պատրաստվում լքել թերթը և շարունակելու է լինել թերթի գլխավոր խմբագիրը։ «Ես կշարունակեմ լինել թերթի գլխավոր խմբագիր», - «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հայտարարեց Աննա Հակոբյանը։


Աննա Հակոբյանն ուղիղ եթերում ասաց, որ ինքը շարունակելու է զբաղվել թերթով, քանի որ ամեն ինչից առաջ ինքը լրագրող է։ ««Հայկական ժամանակը» մեր թերթն է, և ընդհանրապես, մամուլը ինձ համար ամենակարևոր օղակն է՝ վերահսկելու ցանկացած իշխանության։ Բացի այդ, ամենակարևոր օղակն է, որը կօգնի ինձ աշխատել այս նոր կարգավիճակում։ Այնպես որ, թերթն ամեն ինչից առաջ է», - նշեց Հակոբյանը։ Մտավախությանը, թե թերթը կարող է դառնալ իշխանական մամուլ, Հակոբյանն արձագանքեց ժպիտով. «Ես չեմ կարող այդ մասին որևէ բան ասել։ Բայց կարող ենք այդ մասին խոսել մեկ կամ երկու ամիս անց։ Ես առնվազն երաշխավորում եմ, որ բոլորի համար թերթը բաց է լինելու, բոլորի համար թերթը հարթակ է ու որևէ սահմանափակում չի կարող լինել»:

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ