Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինն ու Մակրոնը քննարկել են սիրիական կարգավորումը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են սիրիական կարգավորումը
15.05.2018 | 20:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են սիրիական հակամարտության կարգավորումը: Ըստ Կրեմլի հաղորդագրության` Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կարծիքներ փոխանակեցին սիրիական կարգավորման հարցերի շուրջ և առանձնակի ուշադրություն դարձրին այն իրադրության վրա, որն ստեղծվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ