Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը հաղթանակ է Թրամփի համար և խնդիր Մերձավոր Արևելքում խաղաղության համար

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը հաղթանակ է Թրամփի համար և խնդիր Մերձավոր Արևելքում խաղաղության համար
15.05.2018 | 20:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցները երկուշաբթի տոնում էին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը՝ այդ ընթացքում Գազայի հետ սահմանին բռնկված բռնությունը «ցավալի քարոզչություն» անվանելով, գրում է The New York Times-ի հոդվածագիր Ջուլյա Հիրշֆելդ Դևիսը: Թրամփի համար Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը նախընտրական խոստումը պահելու հնարավորություն էր, և դա ևս մեկ օրինակ էր, որ նա պատրաստ է վերջ դնել արտաքին քաղաքականությունում տասնամյակներ շարունակվող ավանդական մտածողությանը և անել այն, ինչ նախորդ ԱՄՆ նախագահները չեն արել: Այնուամենայնիվ, մոտակայքում արյունահեղության կադրերը, որոնց ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, զգաստացնող հիշեցում են, որ արտաքին քաղաքականությունում շրջադարձը, ինչպես անվանում է Թրամփը, միայն բարդացնում է Մերձավոր Արևելքում խաղաղության հեռանկարը:


Թրամփի խորհրդականները մոտ են իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության հաստատման ծրագրի մշակման աշխատանքների ավարտին, բայց նրանք շաբաթներով մտածում էին, թե ինչպես ներկայացնել: Երկուշաբթի օրվա ցնցող կադրերը՝ մի կողմից Երուսաղեմում նոր դեսպանատան մոտ ուրախ ծափահարող և կոկիկ հագնված իսրայելցիներն ու ամերիկացիները, մյուս կողմից Գազայում պաղեստինցի ցուցարարների ուղղությամբ կրակող և արցունքաբեր գազ նետող իսրայելցի զինվորները, ցույց են տալիս նրանց խնդրի ամբողջ բարդությունը:


Վերլուծաբանները կարծում են, որ Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների ծրագիրը, որը մշակվել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի և բանակցություններ վարող Ջեյսոն Գրինբլատի հետ, այժմ ավելի քիչ շանսեր ունի, քան նախկինում: Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնի փոխնախագահ, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ահարոն Դևիդ Միլերի խոսքով, եթե նախկինում Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը դիտարկվում էր որպես «անիրագործելի առաքելություն», երկուշաբթի դարձավ «գերանիրագործելի առաքելություն»: «Երուսաղեմն օրակարգից հանելու փոխարեն՝ նրանք դարձրին օրակարգ»,- ասել է Միլերը:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ