Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանին մեղադրել են Գազայի դեպքերը քարոզչական նպատակներով օգտագործելու համար

Էրդողանին մեղադրել են Գազայի դեպքերը քարոզչական նպատակներով օգտագործելու համար
15.05.2018 | 20:08

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեն մեղադրել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաղեստինցի ժողովրդի ողբերգությունն իր ներքաղաքական շահերի ու քարոզչական նպատակներով օգտագործելու համար` գրում է «Ջումհուրիյեթը»: «Անցյալ անգամ ասում էր՝ «Գազա պիտի գնամ, իմ այցից հետո Գազան շրջափակումից դուրս կգա»։ Գնացի՞ր։ Մեղք է: Այնտեղ մահմեդականներն են տառապում, մեռնում։ Ճշմարիտ քաղաքականությամբ զբաղվիր։ Դիմացից Իսրայելի դեմ խոսելով՝ հետևում նրանց հետ գործարք մի կնքիր։ Մահմեդականներին մի օգտագործիր, նրանց սուտ մի ասա», - ասել է Ինջեն։

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ