Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին

Համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին
16.05.2018 | 10:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին` հայտարարել են նրանք Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:


«Նախարարը և համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացը առաջ մղելու եղանակները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ներկաներին տեղեկացրել է շփման գծում հարաբերականորեն կայուն իրավիճակի մասին: Նախարար Մամեդյարովը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ վերսկսել ակտիվ բանակցությունները», - ասված է համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հայտարարությունում, որ հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ