«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Իսպանիայի, Չեխիայի վարչապետները

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Իսպանիայի, Չեխիայի վարչապետները
16.05.2018 | 10:01

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իսպանիայի և Չեխիայի վարչապետները:
«Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների լավ և բարիդրացիական հարաբերությունները փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով: Կարող եք վստահ լինել, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ», - ասված է Մարիանո Ռախոյի շնորհավորական ուղերձում:


Անդրեյ Բաբիշն իր ուղերձում գրել է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են: Ես համոզված եմ, որ չնայած ընթացիկ բազմաթիվ մարտահրավերներին, Ձեր պաշտոնավարումը որպես վարչապետ կնպաստի երկրի խաղաղ և ազատ զարգացմանը: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված Ձեր բոլոր ջանքերին և սատարելու Ձեզ բարեփոխումների գործընթացում: Մենք հատկապես ակնկալում ենք համագործակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման շրջանակներում»:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ