Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բաքուն պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար

Բաքուն պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար
16.05.2018 | 10:01

Բաքուն պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար` ասել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներին՝ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:


«Հանդիպմանը ընդգծվեց ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում ընտրական գործընթացներն արդեն ավարտվել են», - ասել է ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով՝ նախարար Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է դրան: Ըստ ադրբեջանական կողմի, հանդիպմանը քննարկվել են նաև այն քայլերը, որոնք մտադիր են ձեռնարկել Մինսկի խմբի միջնորդները՝ կարգավորումն առաջ տանելու համար:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ