Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը պահանջել է Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները հետաքննել ՄՔԴ-ում

Իրանը պահանջել է Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները հետաքննել ՄՔԴ-ում
16.05.2018 | 10:02

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում բողոքի ելած պաղեստինցիների նկատմամբ և այդ կապակցությամբ հետաքննություն է պահանջել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ): Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին Գազայի իրադարձությունները որակել է «տասնյակ պաղեստինցիների անողոք սպանություն» և «աննախադեպ դաժան հաշվեհարդար», հայտարարելով, որ Գազայի ցույցերը խաղաղ բնույթ էին կրում: «Քասեմին կոչ է արել տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ օպերատիվ միջոցներ ձեռնարկել, դատապարտել իսրայելական ռեժիմի կողմից կատարված հանցագործությունները և Թել-Ավիվի ռեժիմին Միջազգային քրեական դատարանին ներկայացնել որպես ռազմական հանցագործի», - ասված է հայտարարության մեջ:

Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին բախումների հետեւանքով զոհվել է 59 պաղեստինցի, ավելի քան 2,7 հազար մարդ վերքեր են ստացել: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել: Գազայի հատվածի իրադրությունը այսօր կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ