Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ

Նիկոլ Փաշինյան. Կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ
16.05.2018 | 10:03

Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից` ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի:


«Շատերը պատկերացնում են, որ իմ նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք. դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- ընդգծեց վարչապետը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ որևէ կասկած չունի, որ առաջիկայում քաղբանտարկյալները որևէ գործիքի կիրառմամբ կհայտնվեն ազատության մեջ: Վարչապետի պնդմամբ՝ խնդիրը փոքր-ինչ բարդ է այն գործերի հետ կապված, որոնցում կան զոհեր: «Իսկ մյուս գործերի հարցը օր առաջ պետք է լուծվի, և բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ