Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպես արմատախիլ անել կոռուպցիան

Ինչպես արմատախիլ անել կոռուպցիան
16.05.2018 | 16:48

Կոռուպցիան արմատախիլ անելու մասին խոսում է կառավարության ամեն եկող ղեկավար, սակայն սայլը տեղից շա՜տ դանդաղ կամ գրեթե չի շարժվում: Այսօր ունենք լիովին այլ որակի կառավարություն, այլ կադրեր ու հասարակական լիովին այլ սպասումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հենց սկզբից կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարը: Հրահանգներ տվեց կառավարության համապատասխան անդամներին, մասնավորապես ոստիկանապետին և ԱԱԾ ղեկավարին:


Այս առումով միշտ մի հարցի առաջ ենք կանգնում՝ իրավիճակի մեղավորը թերի օրենսդրությու՞նն է, թե՞ շան «գլուխը» այլ տեղ է թաքնված: Ասել, որ մեր օրենսդրական դաշտն այս առումով անկատար է, սխալ է, որովհետև կան բավականին լավ օրենքներ, որոնց կիրարկման պարագայում հաստատապես այդ ոլորտում լուրջ առաջընթաց կարող ենք արձանագրել: Այսինքն, խնդիրն ամենևին էլ վատ օրենքները կամ լավ օրենսդրական դաշտի բացակայությունը չէ, այլ եղած օրենքներն էլ, մեղմ ասած, բանի տեղ չդնելն է: Այն ժամանակ, երբ օրենքները կսկսեն գործել և բոլորը հավասար կլինեն դրա առաջ, չի լինի արտոնյալների դաս, կարող ենք արձանագրել դրական տեղաշարժեր:


Ի դեպ, բացի օրենքներից, մենք ունենք նաև նախորդ կառավարություններից ժառանգած կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որի գոյությունն այդպես էլ անհասկանալի մնաց, քանի որ բավական չէ, որ տարին մեկ կամ երկու անգամ էր այդ հանձնաժողովն աշխատում, այդ աշխատանքից էլ ոչ մի շոշափելի օգուտ չկար: Հիմա Փաշինյանն էլ է ժառանգություն ստացել այս հանձնաժողովը, ի՞նչ է անելու նրա հետ, երբ ինքը ևս այդքան կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը: Արդեն կառավարության նոր անդամներով համալրված այդ մարմինը կշարունակի՞ գործել, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետը կթողնի ուժային կառույցների ղեկավարների ուսերին, քանի որ ոստիկանապետի և ԱԱԾ-ի ղեկավարին ներկայացնելիս նա խոսեց այդ երևույթի դեմ պայքարի մասին: Ի միջի այլոց, ոչ բոլորն են համակարծիք, որ կոռուպցիայի դեմ պայքարով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: «Երբ Փաշինյանը ներկայացնում էր ԱԱԾ-ի ղեկավարին, ասաց. «Այսօր մենք չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին, կարծում եմ` այդ գործառույթը պետք է իրականացնի ԱԱԾ-ն»: Սա բացարձակ սխալ է: Կա տնտեսական համագործակցման և զարգացման կազմակերպություն, որը լավ ուսումնասիրություն ունի հակակոռուպցիայի մասին և լավագույնը Սինգապուրի մոդելն է: ԱԱԾ-ը չի կարող այդ գործառույթն իր վրա վերցնել, որովհետև այլ գործառույթ ունի: Պետք է մի մարմին զբաղվի և ընդգրկի 3 բաղադրիչ՝ իրավունքի գերակայության, կանխարգելիչ և կրթական, լուսավորչական գործունեություն»,- այսօր հայտարարել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ