Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ

Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ
16.05.2018 | 22:55

ՊՆ պարզաբանում է տարածել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն:

Նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ: Առավոտյան կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ։ Նրանք բողոքում էին զինկոմիսարիատներում իրականացվող օպտիմալացումից՝ նշելով, որ 400 մարդ գործազուրկ է դառնալու։

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ