Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արտակ Զեյնալյան. Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը

Արտակ Զեյնալյան. Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը
16.05.2018 | 22:57

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին և կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը` նշելով, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված և համաձայնեցված հունով աշխատելու պատրաստակամություն են առաջացրել:

Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նախարար նշանակվելու կապակցությամբ, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ ստեղծված հարաբերությունների մակարդակը և ՄԹ կառավարության կողմից վերահաստատել է Հայաստանի արդյունավետ կառավարմանն ուղղված աջակցությունը: Նախարար Զեյնալյանը հավաստիացրել է, որ Միացյալ Թագավարության հետ նախանշված ծրագրերն իրականացվելու են՝ տեղի ունեցած նոր փոփոխությունների լույսի ներքո: «Անելու ենք առավելագույնը, որ ոչ միայն գործնականում բացառենք կոռուպցիան, այլև հասարակության համար ակնհայտ լինեն հակակոռուպցիոն պայքարի արդյունքները»,- ընդգծել է նախարարը:

Արտակ Զեյնալյանը դեսպանի հետ զրույցում հաստատել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վճռականությունը: Նախարարի խոսքով, պետք է պահպանել և զարգացնել ընտրական գործընթացում ձեռքբերված հաջողությունը և բացառել ընտրակաշառքը՝ որպես կամքի ձևավորման միջոց: «Պետք է վերաիմաստավորենք նաև դիտորդների մասնակցությունը ընտրությունների գործընթացում՝ ապահովելով նրանց անաչառությունն ու նպատակային մասնակցությունը այս գործընթացում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ բողոքարկման պրոցեսներն ընտրական գործընթացներում շատ անարդյունավետ են և փոփոխություններն ուղղված են լինելու նաև այդ բացը լրացնելուն: Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատական համակարգի խնդիրներին, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային ծառայությունները քաղաքացուն ավելի հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքին:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ