«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բաքուն և Մինսկը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

Բաքուն և Մինսկը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները
16.05.2018 | 23:00

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 16-ին հանդիպել է Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորությամբ երկրում գտնվող պատվիրակության հետ: Հանդիպմանը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ գործունեության առնչությամբ, ընդգծվել է այդ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:


Կողմերը դրական են գնահատել Ադրբեջանի բանակի կողմից Բելառուսի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրած տարբեր նշանակության ռազմական արտադրանքի ձեռքբերումը: Քննարկելով ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակը՝ կողմերը որոշել են նոր խոշոր նախագծերի իրականացման ուղղությունները:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ