Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի կառավարությունում ողջունում են ԱՄՆ նախագահի` ՀՀ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձը

Հայաստանի կառավարությունում ողջունում են ԱՄՆ նախագահի` ՀՀ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձը
17.05.2018 | 11:49

Հայաստանի կառավարությունում ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձը` կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի բարելավումն անխուսափելի է:


«Դա ողջունելի է: Ես կարծում եմ՝ սա խոսում է բոլորովին նոր որակի իշխանության մասին և աշխարհի [կողմից] այդ իշխանության ընկալման մասին: Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերութունների որակի բարելավմանը, ես կարծում եմ՝ դա անխուսափելի է: Վստահ եմ, որ բոլոր երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները զարգանալու լրջագույն պոտենցիալ ունեն»,- ասաց Աղաջանյանը, հավելելով՝ Հայաստանը ևս պատրաստ է ԱՄՆ-ի նախագահի կողմից նշված բնագավառներում համագործակցել՝ «կարծում եմ մեսիջը հստակ է»:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ