Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը 157,2 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում

Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը 157,2 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում
17.05.2018 | 11:51

Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) «Պառկած մերկ կինը» (Nu couche (sur le cote gauche) կտավը ռեկորդային` 157,2 միլիոն դոլարով, վաճառվել է Նյու Յորքի աճուրդում, հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, որը կազմակերպել էր իմպրեսիոնիզմին և արդի արվեստին նվիրված աճուրդը:

«Ամեդեո Մոդիլյանիի 1917-ի «Պառկած մերկ կինը» գլուխգործոցը վաճառվել է 157,2 միլիոն դոլարով՝ Sotheby’s-ի պատմության մեջ ամենաբարձր աճուրդային գնով», - նշված է Tweitter-ում աճուրդային տան հաղորդագրության մեջ: Գնորդի անունը չեն հայտնում

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ