USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Նախարար Արսեն Թորոսյանի նամակը՝ բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

Նախարար Արսեն Թորոսյանի նամակը՝ բժշկական կազմակերպությունների ղեկավարներին
17.05.2018 | 11:53

«Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվի առնելով հանրության շրջանում հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հետ կապված բազմաթիվ բողոքները և դիմումները՝ հիշեցնում եմ Ձեզ, որ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի և Ձեր բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է պացիենտի համար անվճար իրականացնել բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնությանը վերաբերվող փաստաթղթային ձևակերպումները, հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, դեղերով ապահովումը, ֆիզիաթերապևտիկ բուժումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական և առողջարանային վերականգնողական բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում՝ նաև հիվանդների՝ սննդով պարտադիր ապահովման ծախսերը:


Միևնույն ժամանակ, հորդորում եմ Ձեզ խստագույնս պահպանել բուժօգնության նպատակով պացիենտների համար սահմանված հերթագրման կարգը:
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը բևեռել այն խնդրի վրա, որ բուժօգնություն ստացող պացիենտի համար վճարովի հարբժշկական ծառայության (օրինակ՝ տեսակցության վճար, լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակի համար վճար և այլն) մատուցման դեպքում ծառայության տվյալ տեսակի համար նախևառաջ պացիենտին պետք է առաջարկվի անվճար տարբերակ:


ՀՀ առողջապահության նախարարությունը այսուհետ յուրաքանչյուր խնդրահարույց դեպքը մանրամասն ուսումնասիրելու է և խախտումներ արձանագրելու դեպքում կիրառելու է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ»:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ