Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանը կոչ արեց 15.00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները, բացել ճանապարհները

Փաշինյանը կոչ արեց 15.00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները, բացել ճանապարհները
17.05.2018 | 19:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով կոչ արեց քաղաքացիներին՝ 15.00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները, բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել գործադուլները:


«Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, գիտեինք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով և լուծել քաղաքացիների խնդիրը, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով, ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդության գործողություններ, իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում, - ասաց վարչապետը՝ շարունակելով, - այսօր հաստատված է քաղաքացու իշխանություն, հետևաբար ու՞մ ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ, սա ճիշտ մոտեցում չէ»։


Փաշինյանը կոչ արեց հնարավորություն տալ կառավարությանը խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության ու զբաղվել դրանց լուծումներով։
«Կառավարությունը պետք է հնարավորություն ունենա խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության և հերթով զբաղվել այդ խնդիրներով, և ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ ՀՀ կառավարությանը, որովհետև, եթե այդ հնարավորությունը չի տրվելու, մեր այստեղ լինելը զրկվում է որևէ իմաստից։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղաքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու առիթ», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ