Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մակրոն. ԵՄ-ի գագաթաժողովը որոշեց պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը

Մակրոն. ԵՄ-ի գագաթաժողովը որոշեց պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը
17.05.2018 | 19:46

ԵՄ-ի գագաթաժողովի մասնակիցները որոշել են պաշտպանել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը և եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ժամանելով Սոֆիա՝ մասնակցելու ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթաժողովին:


ԵՄ-ի երկրների ղեկավարները չորեքշաբթի աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք բովանդակալից քննարկում ունեցանք Իրանի շուրջ: 2015-ի միջուկային համաձայնագիրը խաղաղության ու անվտանգության կարևոր բաղադրիչ է տարածաշրջանում, և մենք որոշել են պաշտպանել՝ ինչպիսին էլ լինի ԱՄՆ-ի որոշումը: Մենք խոստացել ենք ձեռնարկել քաղաքական միջոցներ, որոնք մեր ձեռնարկություններին թույլ կտան մնալ Իրանում», - ասել է նա: Ֆրանսիայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի հետ միջուկային գործարքն անհրաժեշտ է լրացնել և ընդլայնել, որ ներառի հրթիռային խնդրի լուծման ուղիները և տարածաշրջանում Իրանի դերին վերաբերող հարցերը:

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ