Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կասպշիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Փարիզում Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները

Կասպշիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Փարիզում Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները
17.05.2018 | 19:48

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Դեսպանը շնորհավորել է Մնացականյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։

Նա նախարարին ներկայացրել է Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումների արդյունքները։ Նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ