Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Տոնոյանն ու Յուրի Խաչատուրովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Դավիթ Տոնոյանն ու Յուրի Խաչատուրովը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր
17.05.2018 | 19:49

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է մայիսի 23-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ ՊՆ խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:

ՊՆ նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում և կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը:Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ ևս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի և հեղինակության բարձրացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ