ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նիկոլ Փաշինյան. ԵՏՄ-Իրան համաձայնագրում Հայաստանի շահերը լիարժեքորեն հաշվի են առնված

Նիկոլ Փաշինյան. ԵՏՄ-Իրան համաձայնագրում Հայաստանի շահերը լիարժեքորեն հաշվի են առնված
17.05.2018 | 20:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ԵՏՄ-ի ու Իրանի միջև այսօր ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը կխթանի հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները: Լրագրողների հետ զրույցում ընդգծելով, որ այդ համաձայնագրում Հայաստանի շահերը լիարժեքորեն հաշվի են առնված, Փաշինյանը հավելեց․ «Հույս ունենք, որ դա կաշխուժացնի Իրանի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, որովհետև հնարավորություններ են ստեղծվում: Հույս ունենք, որ այդ հնարավորությունները լիարժեք կօգտագործենք»:


ԵՏՄ-ի ու Իրանի միջև այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրված՝ «Ազատ առևտրի գոտու մասին» ժամանակավոր համաձայնագիրը թույլ կտա մի շարք ապրանքների ներմուծման պարագայում նվազեցնել կամ զրոյացնել կողմերից պահանջվող մաքսային վճարները: Ժամանակավոր համաձայնագիրը գործելու է երեք տարի, այդ ընթացքում պետք է նախապատրաստվի լիարժեք համաձայնագիրը:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ