Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյանը Հայաստանի համար 3 վտանգավոր զարգացում է տեսնում

Արմեն Աշոտյանը Հայաստանի համար 3 վտանգավոր զարգացում է տեսնում
17.05.2018 | 20:08

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի համար երեք վտանգավոր զարգացում է տեսնում: «Առաջին վտանգը, կարծեք թե, կիսում են նաև գործող իշխանությունները, դա անարխիան է, քաոսը, այդ վտանգը գոյություն ունի», - ասաց Արմեն Աշոտյանը:

Որպես երկրորդ վտանգ` նա մատնանշեց հակառակ զարգացումը` չափից շատ ավտորիտար ճանապարհը. «Երկրորդը` քաղաքական այլախոհությունը սահմանափակելու կամ ճնշելու վտանգն է: Այսօր տեսնում եմ անհանդուրժողականություն այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համընկնում քաղաքական մեյնսթրիմի, գործող իշխանությունների կարծիքի հետ: Եվ երրորդ վտանգը, որ տեսնում եմ, դա պոպուլիզմի այն վտանգավոր աստիճանն է, որը կարող է պարզապես էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործունեությունը», - ասաց Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց` սա իր քաղաքական այն կանխատեսումներից է, որոնց դեպքում կցանկանար սխալված լինել:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ