Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կատալոնիայի նոր ղեկավարը հրաժարվել է Իսպանիայի թագավորին հավատարմության երդում տալ

Կատալոնիայի նոր ղեկավարը հրաժարվել է Իսպանիայի թագավորին հավատարմության երդում տալ
17.05.2018 | 20:09

Կատալոնիայի խորհրդարանում ժեներալիտետի ղեկավար ընտրված Կիմ Տորան հինգշաբթի երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը: Իր կարճ ելույթում նա հայտարարել է, որ «անձնվիրաբար կկատարի կառավարության ղեկավարի պարտականությունները»: Տորան երդման ժամանակ չի նշել ոչ Ֆիիպ 6-րդ թագավորին, ոչ էլ Իսպանիայի Սահմանադրությանն իր հավատարմության մասին:


Նույն կերպ ելույթ է ունեցել նաև նախորդ ղեկավար Կառլես Պուչդեմոնը, երբ 2016-ին ստանձնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը: Իսպանիայի կառավարության անդամները արարողությանը ներկա չէին:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ