Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առաջին ճեպազրույցները

Առաջին ճեպազրույցները
18.05.2018 | 10:43

Երեկ կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին նիստը: Քննարկվեց 15 հարց, սակայն նիստից առաջ վարչապետը բավարարեց վարորդների պահանջը: Մասնավորապես, հանձնարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ քննարկել և գտնել մեխանիզմներ տույժերն ու տուգանքները զիջելու այն դեպքերի համար, երբ տեսախցիկների ֆիքսած խախտումները աննշան են եղել:
Ի դեպ, նախարարները նիստից հետո դուրս եկան շքամուտքով, ինչն էլ մեզ առիթ տվեց մի քանի հարց ուղղելու նրանց:

«ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՄԵՆԱՎՍՏԱՀՎԱԾ ՄԱՐԴ»
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ (առողջապահության նախարար)


-Պարոն նախարար, Ձեր նշանակման առաջին օրը առողջապահության հետ կապ չունեցող մարդիկ տարաբնույթ մեկնաբանություններ արեցին լրատվամիջոցներում, հիշեցրին նախկինում Ձեր արած ոչ այնքան կոռեկտ արտահայտությունը՝ կապված պատվաստումների հետ: Ի՞նչ եք կարծում` սա պատվե՞ր էր, թե՞ զուգադիպություն:
-Չեմ կարող ասել՝ պատվեր էր, թե զուգադիպություն, քանի որ այդ նպատակով հատուկ ուսումնասիրություն չենք իրականացրել: Համենայն դեպս, նախկինում արած իմ արտահայտության համար, ինչը սխալ էր ընկալվել, ես ներողություն եմ խնդրել:
-Իսկ ի՞նչ կասեք էլեկտրոնային առողջապահության ծրագրի վերաբերյալ: Առողջապահության ոլորտում բողոքներն այս ծրագրից շատ հիմնավոր էին և, և պարզ չէր՝ այն հսկայական գումարները, որոնք հավաքագրելու է «Արմեդը», հետագայում ի՞նչ նպատակների են ծառայելու:
-Այժմ «Արմեդ»-ով են իրականացվում բոլոր պետպատվերների, սոցփաթեթների ծրագրերը: Այսինքն՝ այս ծրագրերի ֆինանսական հատվածով համակարգը աշխատում է, և կարծում եմ, որ այս մասով փոփոխություն չի լինի: Ինչ վերաբերում է կլինիկաների մասով ներդրումներին, այստեղ օբյեկտիվ դժգոհությունները մեծ են եղել, և այժմ այդ հարցի նպատակահարմարությունը քննարկում ենք: Գումարների մասով վերանայումներ հավանաբար կլինեն: Պետք է ուսումնասիրենք և հասկանանք, թե ինչքան են հիմնավորված այդ գումարները և ինչու է դրանց հավաքագրման գործընթացը տրված այդ ընկերությանը:
-Պարոն նախարար, կադրային մեկ հարց ևս՝ ո՞վ կլինի Ձեր առաջին տեղակալը:
-Մենք առաջին տեղակալի հաստիք չունենք:
-ՈՒրեմն հարցնեմ այսպես՝ Ձեր վստահելի տեղակալը ո՞վ կլինի:
-Նման խնդիր մենք չենք դնում: Ինքս դեմ եմ անձնավորված մոտեցումներին, պետք է գործի համակարգը: Դրա համար պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որ իմ չլինելու դեպքում էլ որևէ խնդիր չառաջանա: Այսինքն՝ չի լինելու ամենավստահված մարդ, բոլորն էլ վստահված են լինելու իրենց մասնագիտական ունակությունների շրջանակում:

«ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵՆՔ»
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ (գյուղատնտեսության նախարար)

-Ո՞րն է լինելու Ձեր առաջին ծրագրային փոփոխությունը, պարոն նախարար:
-Պետությունը որոշակի օժանդակություն է տրամադրում գյուղատնտեսությանը, մինչ օրս այդ աջակցությունը տրվել է հիմնականում վերամշակող խոշոր «խաղացողներին»: Կարծում եմ՝ աջակցությունը պետք է տրամադրվի գյուղացիական տնտեսություններին, որպեսզի մեծացնեն իրենց տնտեսությունը: Կարևոր խնդիր է մշակվող հողերի արդյունավետ օգտագործումը, քանի որ դրանց 40 %-ը չի օգտագործվում: Անհրաժեշտ է ճիշտ վերաբաշխում իրականացնել ծրագրերի միջև: Այդ նպատակով, կարծում եմ, կհաստատենք նոր ծրագրեր և կհրաժարվենք այն ծրագրերից, որոնք համարում ենք ոչ կարևոր:
-Ձեր աշխատանքի արդյունքը գյուղացին ե՞րբ կզգա:
-Գյուղատնտեսությունը երկարաժամկետ ծրագրեր է պահանջում, լավ կլինի գուշակություն չանենք:


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ