Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես ճիշտ է

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես ճիշտ է
18.05.2018 | 13:10

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական հրապարակումն է ներկայացրել հասարակությանը: Այս անգամ` հետհեղափոխական շրջանի մասին: Չտրվելով նրա հոդվածը վերապատմելու գայթակղությանը, արձանգրեմ` սա այն դեպքն է, երբ առաջին նախագահը բացարձակապես ճիշտ է և նրա խորհուրդներն ու մտահոգությունները բացարձակապես տեղին են: Բոլոր դեպքերում` կա պատմական փորձ, որ չի կարող իր խոսքը չասել և կա անձնական պատվախնդրություն Հայաստանի Հանրապետության համար, որ նույնպես չի կարող լռել:


Իսկապես Նիկոլ Փաշինյանի թավշե հեղափոխությունից հետո սկսվել է հակահեղափոխական ալիքը` տարիներով կուտակտված բոլոր խնդիրները մարդիկ ուզում են մեկ օրում լուծված տեսնել` հաշվի չնստելով ոչնչի ու ոչ մեկի հետ: Փողոցի սինդրոմը սկսել է աշխատել հեղափոխության դեմ և դժվար է ասել` կամավո՞ր ու բացարձակապես անկեղծ, թե՞ կա սադրանքի տարր ու արագ ռևանշի ձգտում` ապացուցելու համար, որ պետության կառավարումը ամեն մեկին հասու չէ: Սա այն պահն է, որ պետական կառույցներին գործելու հնարավորություն չի տրվում` պահանջվում են միանձնյա ու կամային լուծումներ: Փաստացի` օրենքը դադարել է գործել, որովհետև օրենքով նախագահի նստավայրի ու կառավարության տան առաջ հավաքվող ցուցարարները վարչապետին չպետք է դիմեին, այլ` պատկան մարմիններին:


Լևոն Տեր-Պետրոսյանը իրավացիորեն է շեշտադրում պետության կառավարելիության կարևորությունը և զգուշացնում պետական մեքենայի ջարդվելու վտանգից: Դա խիստ անփառունակ ավարտ կլինի հեղափոխության համար, որ չկարողացավ ամբոխ դարձած ժողովրդի հետ հարցերը լուծել: Հուսանք, որ մի քանի օրվա խառնակությունները քաոսի վերաճելու միտում չունեն և նորանշանակ կառավարությանը կհաջողվի վերահսկել իրավիճակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի համար երեք վտանգավոր զարգացում է արձանագրել: Առաջին վտանգը նա համարել է անարխիան է, երկրորդը` չափից շատ ավտորիտար ճանապարհը, երկրորդը` քաղաքական այլախոհությունը սահմանափակեը կամ ճնշելը: «Այսօր տեսնում եմ անհանդուրժողականություն այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համընկնում քաղաքական մեյնսթրիմի, գործող իշխանությունների կարծիքի հետ: Հաջորդ վտանգը, որ տեսնում եմ, պոպուլիզմի այն վտանգավոր աստիճանն է, որը կարող է պարզապես էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործունեությունը», - ասել է Արմեն Աշոտյանը լրագողներին ու հավելել` սա իր քաղաքական այն կանխատեսումներից է, որոնց դեպքում կցանկանար սխալված լինել: Համարենք, որ նա անկեղծ է:

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ