Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշոտյան․ Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող

Աշոտյան․ Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող
18.05.2018 | 13:47

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ վերջին երկու օրերին Հայաստանում ընթացող քաղաքացիական անհնազանդության ակցիաները կապ չունեն քաղաքական սաբոտաժի հետ։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Աշոտյանը պնդեց, որ ՀՀԿ-ն խորհրդարանական միակ ընդդիմություն է ու իրեն թույլ չի կարող տալ նման մանրախնդիր լուծումներ․«Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ՀՀԿ-ն, մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր կանգնելով երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին, իրեն թույլ չի կարող տալ մանրախնդիր և քինախնդիր լուծումների գնալ:

Կարծում եմ, մայիսի 8-ից առ այսօր չկա որևէ փաստագրված դեպք, որ ՀՀԿ անդամ այս կամ այն պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել, կամ չի կատարում, կամ հորդորներ է ուղղել մեր քաղաքացիներին փակել ճանապարհները և այլն: Կարծում եմ, վարչապետի այսօրվա ուղերձում շատ հստակ էին ակնարկները, թե որտեղից են գալիս այդ գործողությունները: Բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ»: Նա շեշտեց, թե խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը ամեն ինչ անում է երկրում քաղաքական բազմակարծությունը ապահովելու համար։


Նա անդրադարձավ նաև առաջին նախագահի՝ հոդվածին, որում Լևոն Տեր-Պետրոսյանը չէր բացառել բողոքի ակցիաների հրահրումը նախկին ռեժիմի կողմից։
Առաջին նախագահի կարծիքով, հանրապետականները փորձելու են բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել: Աշոտյանն ասաց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ակտիվություն է դրսևորում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ․ - «Առաջին նախագահը երկու առաքելություն ունի այս ստեղծված ներքաղաքական իրավիճակում՝ իր իսկ պատկերացումների համաձայն: Առաջինը․ մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փորձում է ակտիվացնել իր կերպարով նաև ՀԱԿ-ը, և որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում: Եվ երկրորդը․ կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի համար դեռ կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչումը»: Աշոտյանը նշեց, թե հոդվածի հիմնական հասցեատերը ՀՀԿ-ն չէ, հարցերը չպետք է ուղղվեն իրենց։

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ