Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սասնա ծռերի» աջակիցները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

«Սասնա ծռերի» աջակիցները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ
18.05.2018 | 14:27

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների աջակիցների պատվիրակությունը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` տեղեկությունը հաստատեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը։

Հարցին թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, նա պատասխանեց. «Բանակցությունների մանրամասները հասկանալի պատճառներով չենք հրապարակում»։ Ավելի վաղ, Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները որոշել էին լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել պողոտան։ «Մենք հնազանդվում ենք վարչապետի խնդրանքին` ազատում ենք փողոցը, բայց առաջարկում ենք չազատել դատարան բերող մուտքերը: Այն պետք է շարունակվի շրջափակված մնալ: «Սասնա ծռերի» տղաները մի փոքր էլ կհամբերեն, մինչև որ մենք կհանդիպենք վարչապետին, կստանանք բոլոր երաշխիքները, ընթացքը կհասականանք, թե որ ուղղությամբ է գնում, հասկանանք ճանապարհային քարտեզը», - ասաց ակցիայի մասնակիցը` հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հանդիպել իրենց:


Հարցին, թե Արշակունյաց պողոտան բացելը պայմանավորվա՞ծ էր հանդիպման փաստով, Ս.Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, փողոցը բացելը պայմանավորված էր վարչապետի կոչով, այն մասին որ ժամը 3-ից բացվեն փակ փողոցները։ Ցուցարարները բացեցին փողոցը՝ հարգելով վարչապետի խոսքը, սակայն շրջափակած պահեցին դատարանը»։ Նրա փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը վերաբերել է դատաիրավական համակարգին և քաղբանտարկյալներին։

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ