Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Յաիր Նեթանյահու. Թուրքիա, դու պատասխանատու ես Հայոց ցեղասպանության համար

Յաիր Նեթանյահու. Թուրքիա, դու պատասխանատու ես Հայոց ցեղասպանության համար
18.05.2018 | 14:37

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, որ հայտնի է սոցցանցերում իր կոշտ գրառումներով, անդրադարձել է թուրք-իսրայելական լարված հարաբերություններին՝ Թուրքիային մեղադրելով Հայոց ցեղասպանությունն իրականացնելու մեջ:

«Թուրքիա, դու պատասխանատու ես տառապանքների և անհավանական վայրագությունների համար, որոնց ենթարկվել են Կիպրոսը, հույն ժողովուրդը, քրդերը, Հայոց ցեղասպանության համար: Ուզում եմ հիշեցնել թուրքերին, որ նրանք եկել են Կենտրոնական Ասիայից՝ անօրինաբար զավթելով փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որը քրիստոնեկան է եղել նախքան նրանց գրավումը: Այսպիսով, ձայնդ կտրիր»- Associated Press-ի փոխանցմամբ՝ գրել է Յաիր Նեթանյահուն:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ