USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ իշխանափոխությունից հետո

Ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ իշխանափոխությունից հետո
18.05.2018 | 14:40

Եթե Հայաստանն առաջիկա տասնամյակի ընթացքում նոր զբոսաշրջային հատված ստեղծի, կկարողանա տնտեսական աճ գրանցել` ասվում է forbes.ru-ի հոդվածում, որում մտորումներ են ներկայացվում իշխանափոխությունից հետո հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ:


«Սեփականության իրավունքի հուսալի պաշտպանությունը, դատարանների հուսալի և արագ աշխատանքը այն ոլորտներն են, որոնք բարելավում են պահանջում զարգացող տնտեսություններում: Ինստիտուցիոնալ բարեփոխումները, սակայն, բավարար չեն տնտեսական աճի կայուն զարգացման համար», - գրում է հոդվածագիրը՝ նկատելով, որ առաջին տարիներին տնտեսական աճը հիմնականում կապված պետք է լինի ծառայությունների ոլորտի հետ: «Հասարակ ծառայությունների մատչելիությունը կյանքն առավել հարմարավետ է դարձնում, դրան նպաստում են նաև ավտոմեքենաների օգտագործումը, ժամանակակից էլեկտրոնիկան, բուժական ծառայությունները: Քանի որ Հայաստանը նոու-հաու չունի այդ բոլոր ապրանքների և ծառայությունների արտադրության համար, ստիպված դրանք գնում է միջազգային շուկայում: Իսկ դրա համար Հայաստանը պետք է սովորի եկամուտ ստանալ եվրոյով և դոլարով, այսինքն՝ արտահանել սեփական արտադրանքն ու ծառայությունները», - գրում է հոդվածի հեղինակը:


2016-ին Հայաստանը տնտեսական բարդության վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 137-րդ տեղը, ինչը հաստատում է, որ երկրում այնքան էլ մեծ չէ արդյունաբերական նոու-հաուն: «Զբոսաշրջության յուրահատկությունը որպես արտահանման ոլորտի, այն է, որ այն, ի տարբերություն այլ արտահանվող ապրանքների, պետք չէ ոչ մի տեղ տեղափոխել. զբոսաշրջիկներն իրենք են գալիս: Հայաստան նրանք կգան այն ժամանակ, երբ հասկանան, որ կարող են մատչելի գներով թռչել դեպի Երևան, արագ անցնել անձնագրային ստուգումը հարմարավետ և ժամանակակից օդանավակայանում, արագ հասնել հյուրանոց Սևանա լճի ափին, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկարողանան լավ հյուրանոցային և լողափային սպասարկում ստանալ: Եվ այդ ամենն ավելի քիչ գումար կարժենա, քան նմանօրինակ հանգիստը Թուրքիայում, Բուլղարիայում և Չեռնոգորիայում», - ասվում է վերլուծական հոդվածում:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ