«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինն ու Ասադը հանդիպել են Սոչիում

Պուտինն ու Ասադը հանդիպել են Սոչիում
18.05.2018 | 14:41

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ` հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Այսօր Սոչիում բանակցություններ են կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև: Ասադն աշխատանքային այցով ժամանել է Սոչի», - ասել է Պեսկովը: Նրանք նախկինում ևս հանդիպումներ են անցկացրել Պուտինի ամառային նստավայրում: Ասադը Սոչիում է եղել կես տարի առաջ: Նրանց նախորդ հանդիպումը կայացել է նոյեմբերի 20-ին:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ