«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ի՞նչ է կատարվում Բրյուսովի անվան համալսարանում՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ հակառակը

Ի՞նչ է կատարվում Բրյուսովի անվան համալսարանում՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ հակառակը
18.05.2018 | 14:43

Լարված իրավիճակ է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում։
Արդեն մի քանի օր է՝ մի խումբ ուսանողներ տարբեր ակցիաներ են իրականացնում ուսանողական խորհրդի և նրա նախագահի դեմ։ ՈՒԽ դռանը փակցնում են «Տրվում է վարձով» գրություններ, մուտք են գործում ՈՒԽ փակ սենյակ, բացում դարակները. այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել էր լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյանը։ Այսօր արդեն բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը նամակով դիմել է ՈՒԽ նախագահին՝ պահանջելով ազատել ուսխորհրդին հատկացված սենյակը։


Նշենք, որ ուսանողական խորհուրդներն աշխատում են հաստատված կանոնադրությամբ։ Ռոզա Հակոբյանը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կանոնադրությամբ ընտրված նախագահ է։ Ուսանողական խորհուրդը լուծարել, ՈՒԽ նախագահի հրաժարականը կամ նոր ընտրություններ կարող է պահանջել միայն ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովը՝ ձայների երկու երրորդի պահանջով։


Ի դեպ, ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի անդամների մեծամասնությունն օրերս իր աջակցությունն է հայտնել կառույցի նախագահ Ռոզա Հակոբյանին։
Մենք զրուցեցինք Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ։ Մեր հարցին՝ ինչու՞ է ռեկտորը միջամտում ուսանողական խորհրդի աշխատանքներին, պահանջում ազատել սենյակը, երբ կառույցն ինքնակառավարվող է և գործում է իր կանոնադրության համաձայն, Կարինե Հարությունյանը պատասխանեց, թե ինքը չի միջամտում ուսանողների ներքին գործերին։ «Ժողովրդավարական գործընթացներ են. եթե բուհի ուսանողների մեծամասնությունը դեմ է գործող ուսանողական խորհրդին, Ձեր կարծիքով, ես ի՞նչ պետք է անեմ՝ համալսարանի ուսանողության կարծիքին դե՞մ գնամ»,- ասաց ռեկտորը։ Հիշեցնենք ռեկտորին, որ ցանկացած ժողովրդավարություն պահանջում է եղած օրենքների ու հաստատված կարգերի հարգում, և նման տրամաբանությամբ շարժվելու դեպքում եթե վաղը ուսանողները պահանջեն հենց նրա հրաժարականը, տիկին Հարությունյանը պատրա՞ստ է վայր դնել իր լիազորությունները, ռեկտորը պատասխանեց՝ այո, եթե ուսանողների մեծամասնությունը պահանջի իր հրաժարականը, ապա ինքը պատրաստ է ներկայացնել այն։


Այն, որ ցանկացած մարդ կամ մարդկանց խումբ ազատ է իր կարծիքն արտահայտելու մեջ, անվիճելի է, բայց ցանկացած հասարակություն, մարդկանց խումբ, կառույց պարտավոր է շարժվել հաստատված օրենքների ու կարգերի շրջանակներում։ Հակառակ դեպքում դա ոչ թե ժողովրդավարություն, այլ բոլորովին այլ անուն ունի։ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մենք ազատ խոսքի ջատագովներն ենք, այն ամենը, ինչ որոշ մարդիկ փորձում են անել ոչ թե ազատ խոսքի արտահայտում է, այլ հակառակը... Ուսանողական խորհուրդը միշտ բաց է քննարկումների համար, բայց այս «ակցիա»-ի կազմակերպիչներն երբևիցե չեն դիմել կառույցին որևիցե հարցով, երբևիցե չեն պայքարել ուսանողների շահերի համար: Ուսանողական խորհուրդը տարբեր հայացքներ ունեցող ուսանողներին համախմբող ապաքաղաքականացված կառույց է, որտեղ ազատ խոսքն առաջնային պլանում է, որտեղ մտահոգված են բուհի ուսանողների խնդիրներով, բուհի ձեռքբերումներով և թույլ չեն տալիս քաղաքականության ներթափանցում ուսանողական խորհուրդ: ՈՒԽ-ից դուրս բոլորն ազատ են իրենց քաղաքական հայացքների դրսևորման մեջ»:


Ստացվում է, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդն այսօր պայքարում է հենց ժողովրդավարությունն ու օրենքը պահպանելու համար։ Ի՞նչն է խանգարում ուսանողների այն խմբին, որն այսօր դեմ է արտահայտվում ուսանողական խորհրդին, ներկայացնել իր ծրագրերը, գաղափարները և ստիպել ՈՒԽ-ին աշխատել իրենց պատկերացումների շրջանակներում։

Դիտվել է՝ 3910

Մեկնաբանություններ