ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Մեդվեդևը հայտարարել է ՌԴ կառավարության նոր կազմը

Մեդվեդևը հայտարարել է ՌԴ կառավարության նոր կազմը
19.05.2018 | 01:29

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ով կընդգրկվի նոր կառավարության կազմում։ Կառավարության կազմը ներկայացվել է Մեդվեդևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառաջարկվի ղեկավարել Կալինինգրադի մարզի ղեկավարի նախկին պաշտոնակատար, Անվտանգության դաշնային խորհրդի փոխտնօրեն Եվգենի Զինիչևին։ Վլադիմիր Մեդինսկին կպահպանի մշակույթի նախարարի պաշտոնը:Լուսավորության նախարարության նոր ղեկավարի պաշտոնում Մեդվեդևը առաջարկել է Օլգա Վասիլևային։

Գիտության և բարձրագուն կրթության նախարարի պաշտոնը առաջարկվելու է Միխաիլ Կոտյուկովին։ Բնակարանային տնտեսությունների և շինարարության նախարար կդառնա Վլադիմիր Յակուշևը՝ Տյումենի նահանգապետը։ Գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի Դմիտրի Պատրուշևը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի որդին։ Տրանսպորտի նախարարը Եվգենի Դիտրիխը կլինի։ Մաքսիմ Տոպիլինը կպահպանի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ Վերոնիկա Սկվորցովան կրկին կգլխավորի Առողջապահության նախարարությունը: Մաքսիմ Օրեշկինը կշարունակի տնտեսական զարգացման նախարար լինել, Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը` դառնալով առաջին փոխվարչապետ: Ալեքսանդր Նովակը նորից կգլխավորի Էներգետիկայի նախարարությունը, Դենիս Մանտուրովը` Արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Նախարարների թիվը նոր կառավարությունում կլինի 22-ը նախկին 21-ի փոխարեն:

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ