Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստեղծվելու է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին

Ստեղծվելու է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին
19.05.2018 | 20:34

«Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել վճռական ու թիրախավորված փուլ»` ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հավելելով, որ շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու: «Կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին: Ընդ որում` մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և կրթական գործառույթներ: Կուզենայի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով», - նշեց Զեյնալյանը:

Նախարարը փոխանցեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար աննախադեպ լիազորություններով օժտված նոր մարմնի հայեցակարգը դեռ մշակման փուլում է, և հավելեց, որ աշխատանքներին ապահովելու են քաղաքացիական հանրության լայն ներգրավում. «Առանցքային ուշադրության է արժանանալու կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավումը: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք կոռուպցիան համատեղ ուժերով հաղթահարելու, կոռուպցիոն երևույթների դեպքում պատիժն անխուսափելի դարձնելու ուղղությամբ»:
Հայաստանյան հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի իրենց տեսլականը: Առաջարկվում է կոռուպցիայի հետևանքով Հայաստանին պատճառված վնասը փոխհատուցելու համար ներդնել երկրից դուրս բերված գումարների վերադարձման համակարգ, որը կհիմնվի քրեական ու քաղաքացիական դատավարության վրա․ «Ակտիվների վերադարձը չի նշանակում կոնկրետ թիրախավորել ինչ-որ անձանց: Ակտիվների վերադարձը իրավական գործընթաց է, պետք է խուսափել որևէ վենդետաներից, հաշվեհարդարներից: Դա պետք է կատարվի իրավական ընթացակարգերով, դատական ակտերի միջոցով: Իսկ մնացածը արդեն քննությունը կպարզի կոնկրետ անձանց շրջանակը»:


Փաշինյանի գլխավորած կառավարությանը կազմակերպություններն առաջարկում են նաև անպատժելիության մթնոլորտը վերացնելու նպատակով խորամուխ լինել ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման մեջ, և մենաշնորհների դեմ պայքարի համար հիմնել իրական սեփականատերերի ռեգիստր, իրականացնել Ընտրական ու Քրեական օրենսգրքերի, «Կուսակցությունների մասին» օրենքի հակակոռուպցիոն բարեփոխում:


Հակակոռուպցիոն բարեփոխումների ու կառույցների ստեղծման մասին հայտարարել են ՀՀԿ-ի գլխավորած բոլոր կառավարությունները, այդուհանդերձ, դրանց աշխատանքի արդյունավետությունը հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից կասկածի տակ էին առնվում:

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ