Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, իշխանական կաբինետից հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, իշխանական կաբինետից հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ
19.05.2018 | 20:41

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին և հայտարարեց, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, դատավորներն այլևս պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում: «Հարց է ծագում, ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետև դատավորները չգիտեն ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել, ինչո՞ւ, որովհետև, ըստ ամենայնի՝ սովոր են գործել ըստ հրահանգների: Գաղափարներ են հնչում, որ գուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ինձ համար դա կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան՝ առաջինը հնարավորություն տանք դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնել, և երկրորդը՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հանրությունը կպաշտպանի այդ մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին որևէ գործով հրահանգ տալ: Ըստ նրա՝ այսօրվա օրենսդրությամբ դատավորները որոշակի երաշխիքներ ունեն, և նրանք այդ երաշխիքներից պետք է օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները:


ՀՀ վարչապետը նշեց, թե տեսակետներ են հնչում, որ հանուն լավ նպատակների գուցե կարելի է մեկ-երկու անգամ խախտել այդ կանոնը: «Կարծում եմ, եթե մեկ-երկու անգամ խախտես կանոնը, դա հետագայում կդառնա սովորություն՝ դրանից բխող բարդ հետևանքներով»,-ասաց նա և հավելեց, որ արձանագրում է, որ ՀՀ-ում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկար տարիներ բախվել ենք մի իրավիճակի, երբ ՔԿՀ-ները լեփ-լեցուն են և ամեն տեղի համար երկու անձ է կալանավայրում: Ըստ վարչապետի՝ քաղաքական մոտեցման խնդիր է, որի մասին խոսվել է, և ինքը կիսում է այն մոտեցումները, որ կալանքի սանկցիա տալիս, պետք է հաշվի առնել այս բոլոր իրողությունները: Երբ արդարացած չէ մարդու կալանքի տակ պահելը, այդ մարկանց չպետք է կալանքի տակ պահել, ինչն օրենսդրությամբ հստակ սահմանված է:
ՀՀ վարչապետը նշեց՝ կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի քնելատեղերի թվին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատավորները պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, որոնք ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով:
«ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ: Իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու, հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ, էլ չեմ ասում որևէ մեկը փորձի կաշառք վերցնել և կաշառքով որոշում կայացնել»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ