Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մամուլի ասուլիսը՝ պաշտոնավարումից 100 օր հետո

Մամուլի ասուլիսը՝ պաշտոնավարումից 100 օր հետո
20.05.2018 | 21:36

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ Ձեր ուշադրության, հրավերների և հարցազրույցների առաջարկի համար: Հավատացնում եմ, որ շատ կարևորում եմ Ձեր աշխատանքը և համարում եմ կառավարության աշխատանքների թափանցիկության երաշխիք: Խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով, ցավոք, չեմ հասցնում հանդիպել Ձեզ հետ այս փուլում: Սակայն տեղեկացնում եմ, որ իմ պաշտոնավարումից 100 օր հետո կհրավիրեմ մամուլի ասուլիս և սիրով կանդրադառնամ Ձեր բոլոր հարցադրումներին»:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ