Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը կարևոր հարցեր են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը կարևոր հարցեր են քննարկել
21.05.2018 | 20:18

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տանը։

Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությանը լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք կարևոր հարցեր ունեինք քննարկելու։ Այսօր առաջինը հարգանքի տուրքն էր, որ մատուցեցինք Գրետա Մայրիկին և Սարգսյանների ընտանիքին։ Հանդիպման առիթը օգտագործելով բազմաթիվ հարցեր քննարկեցինք և շատ կարևոր էր, որ այդ խոսակցությունը տեղի ունեցավ այսօր»,- նշել է վարչապետը։ Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկել։ «Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա։ Բազմաթիվ հարցեր կան, որ կարելի է քննարկել հայկական զույգ պետությունների ղեկավարների հետ, մեր բոլորիս երազած հայրենիքի համար»,- ասել է նա։

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ