Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թե չէ քայլում եք, քայլում եք, քայլում

Թե չէ քայլում եք,  քայլում եք, քայլում
22.05.2018 | 00:07

Չանդրադառնանք մի շարք տարընթերցումների, քանզի «համայնքը զորավո՜ր է, համայնքը չի ներում»։ Իրենց ձևակերպմամբ՝ ժողովուրդը։
Անգամ շշուկով չհամարձակվենք արձանագրել, որ ԵԱՏՄ ենք «արդեն» գնում, նախկինում դեմ էինք, և «պետք» էր դուրս գալ այնտեղից։ Արագաչափերը ձեռքի տակ եղած իրերով փակում էինք, հետո դրանց աշխատանքի դադարեցման մասին հայտարարություն արվեց, երկու օր հետո՝ ոստիկանությունը հայտարարեց՝ հը՛-ը, դրանք աշխատում են, քանզի պարզից էլ պարզ էր, որ քաղաքական քաոսին կարող էր գումարվել նաև «արագաչափային» քաոսը։ «Ծռերի» հարցով հայտարարվեց, որ պետք է հանրային լսումներ-քննարկումներ արվեն, հետո պարզվեց, որ դատական ընթացքի մեջ գտնվող գործ է, իսկ էդ դատարանները «թարսի պես» անկախ են։ Արմեն Սարգսյանը պետք է իր քաղաքացիության մասին փաստաթուղթ հրապարակեր, որ համոզվեինք` լեգիտիմ է, բայց այն միայն պարոն վարչապետը տեսավ ու ասաց՝ «թուղթը» կա։ Հրապարակայնության, ինտիմ-զուգարանային (սեղանին դրված անվտանգության փաստաթղթերը՝ դեռ «ոչինչ») մանրամասներով «լայվ» գործընթացների կողմնակից իշխանությունները «Ծռերին» դատարանից տարան «մթության քողի տակ» և այդ մասին՝ ոչ մի հրապարակային «ծանուցում»։ Շատ կարելի է թվել, սակայն բավարարվենք այսքանով։


Այնուհանդերձ, կարևոր մեկ հանգամանքի վրա ևս ուշադրություն հրավիրենք. վարչապետի, նախարարների մակարդակով «զորավոր համայնքին» հրահանգվեց՝ «նիխտ» այլևս փողոցային պայքար, ժողովրդի խնդիրներով զբաղվող կառավարություն կա, և նրանց առջև փողոցները փակել պետք չէ։ Կամ՝ չի կարելի։ Իհարկե, պետք չէ, որովհետև երկրում անարխիկ վիճակ էր, և հրաժարականի գնացած իշխանությունները չօգտվեցին նույն գործիքից, որով «համայնքի զորավորները» եկան իշխանության. Տարոն Մարգարյանն իր կողմնակիցներին հետ քաշեց, ասաց՝ գնացեք տուն։ Սակայն խնդիրը մնաց։ Էլ առավել խնդիրը մնաց «Ծռերի» մասով։


Բոլոր դեպքերում, պետք է մաղթել նոր կառավարությանը հաջողություն, որովհետև հակառակը բոլորիս և, որ ամենակարևորն է, այս երկրի ու պետության անհաջողությունն է լինելու, իսկ մենք նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող։
Որն է այս կառավարության հաջողականության ջոկերը։ Խնդիր է դրված՝ ամեն գնով Հայաստանում վերացնել կոռուպցիան։ Հարյուր ձեռքով այս գործում նրանց մաղթենք հաջողություն, ու տա Աստված, որ այս դեպքում, ինչպես վերը նշվածների, հանկարծ նահանջ չգրանցվի։ Եվ, այնուհանդերձ, մի քանի դիտարկում այս առնչությամբ ևս։ Նախ՝ կառույցները, որոնք պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, դեռևս կայանալու խնդիր ունեն. դիցուք, պետական վերահսկողական ծառայությունը, այնտեղ պետք է ամեն ինչ զրոյից սկսվի։
Եվ ապա՝ կոռուպցիայի դեմ պայքարի այս հանգրվանում «քաոսային» են ոչ միայն ինստիտուցիոնալ մոտեցումները, այլև ինքնին գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը։ Վերջին շրջանում անչափ շատ է խոսվում այն մասին, որ եթե նախկին պաշտոնյաները ինքնակամ հրաժարական չտան, ապա նրանց կառույցներում կսկսվի աուդիտ։


Արդյո՞ք սա վենդետա և շանտաժ չէ անցանկալիների դեմ։ Ի՞նչ է սա նշանակում. պաշտոնյան կարող էր բարձր ռիսկերով «կոռուպցիոներ» լինել, բայց «հրաժարականով» «համաներվե՞լ». ներեցեք, իսկ ու՞ր մնաց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։
Ինչևէ, հավատանք, որ փողոցից իշխանության եկածները, որոնք, ի դեպ, իսկապես բարձր լեգիտիմություն ունեն թե՛ ներքին, թե՛ միջազգային «լսարանում», կհաղթահարեն իրենց առջև ծառացած օբյեկտիվ-սուբյեկտիվ դժվարությունները, և նրանց «լավը չուզողները» ևս կծափահարեն այդ հաղթանակի առթիվ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ