Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր է

Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր է
22.05.2018 | 21:59

«Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և դա պարտադիր պայման է տևական խաղաղության հասնալու համար»` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Նոր չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա: Դա տարիներ շարունակ ասել ենք և շարունակում ենք ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, և դրա մասին թե հանրապետության վարչապետն է ասել, թե այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- ասաց ԱԳՆ խոսնակը:


«Ղարաբաղն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որոնցում նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է՝ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994-ի զինադադարի հաստատաումը, եղել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Գիտեք, որ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել: Գիտեք, որ եղել է ուղիղ նամակագրություն, կարծում եմ՝ Կազիմիրովի գրքին բոլորդ ծանոթ եք: Մեր խնդիրն այսօր հետևյալն է՝ որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003-ից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ ամուր, տևական կարգավորման հասնելու ճամապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից: Այո, մենք որպես Հայաստան, որպես Արցախի [անվտանգության] երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, միևնույն ժանմանակ, ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարատադիր պայման է՝ հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղության հասնելու համար»,- պարզաբանեց Տիգրան Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Երևան են այցելելու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Մայիսի վերջին Վրաստան կմեկնի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այնուհետև՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ