«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թեհրանը կոշտ արձագանքը Վաշինգտոնին

Թեհրանը կոշտ արձագանքը Վաշինգտոնին
22.05.2018 | 22:01

«Թեհրանում առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջության հարցում», - հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը: «Իրանի ժողովուրդը կմիավորվի նրանց դեմ ու զրնգուն ապտակ կհասցնի ամերիկյան Պետքարտուղարի և նրանց աջակցողների դեմքին»` հայտարարել է ԻԻՀ պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Մոհամադ Իսմայիլ Կուսերին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ ասել է, որ ԱՄՆ-ը չունի Թեհրանի փոխարեն որոշումներ կայացնելու արտոնություն: Մայք Փոմփեոն, նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Heritage ոչ կառավարական հիմնադրամում, ասել էր, թե ԱՄՆ-ը մտադիր է Իրանի նկատմամբ աննախադեպ ճնշում գործադրել, այդ թվում` պատմության ընթացքում ամենակոշտ պատժամիջոցները սահմանել, եթե Թեհրանը չփոխի քաղաքական կուրսը:

Փոմփեոն շեշտել է՝ ամերիկյան պատժամիջոցները ողջ ծավալով սահմանվելու դեպքում Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության գոյությունը պահպանելու համար։ «Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք իրանական ռեժիմի նկատմամբ։ Թեհրանում առաջնորդները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջության հարցում։ Պատժամիջոցները միայն կխստացվեն և կդառնան ավելի ցավոտ, եթե Իրանը չփոխի կուրսը», - ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կմեղմացնի պատժամիջոցները, եթե տեսանելի փոփոխություններ լինեն Իրանի քաղաքականության մեջ։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ