«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ երեք հայազգի թեկնածու

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ երեք հայազգի թեկնածու
22.05.2018 | 22:02

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի 3 պատգամավորներից երկուսը՝ Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը կառաջադրվեն նաև հունիսի 24-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը ընտրություններին կմասնակցի առաջադրվելով Դիարբեքիրում:


Այս առիթով Փայլանը իր ֆեյսբուքյան էջում եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել: «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ», - գրել է Փայլանը՝ հաջողություն մաղթելով առաջիկա ընտրություններում: Sabah-ի փոխանցմամբ, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը ևս ընդգրկվել է իշխող կուսակցության թեկնածուների ցուցակում: Նա առաջադրվել է Ստամբուլի երկրորդ շրջանում՝ 11-րդ համարի ներքո:


Մեջլիսի երրորդ հայազգի պատգամավոր՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելինա Դողանը չի ներառվել առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների ցանկում: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցող՝ Մերալ Աքշեների ազգայնական «Լավ» կուսակցության ընտրացուցակում ևս հայազգի թեկնածու կա․ ըստ թուրքական լրատվամիջոցների, կուսակցության հիմնադիր անդամներից Էլմաս Գիրագոսը առաջադրվել է Ստամբուլի երրորդ շրջանից՝ 8-րդ համարով:
Գիրագոսը ծնվել է Ամասիայում, մեծացել Ստամբուլի Բաքրքյոյ հայաշատ շրջանում: Եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, 2014-ին կուսակցության անունից մասնակցել է տեղական մարմինների ընտրություններին՝ որպես Բաքրքյոյի ավագանու անդամի թեկնածու: Հետագայում հեռացել է «Ազգայնական շարժում»-ից՝ անցնելով «Լավ» կուսակցության շարքերը:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ