«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Պետդուման ընդունեց պատասխան պատժամիջոցների օրինագիծը

Պետդուման ընդունեց պատասխան պատժամիջոցների օրինագիծը
22.05.2018 | 22:03

ՌԴ Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է պատժամիջոցների մասին օրինագիծը, որը պատասխան է ամերիկյան և այլ երկրների պատժամիջոցներին: Օրինագծին պետք է հավանություն տա նաև Դաշնության խորհուրդը, որից հետո ստորագրի նախագահը: Օրինագծի համաձայն՝ նախագահը իրավասու է արգելել կամ կասեցնել միջազգային համագործակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունած երկրների և այդ երկրների իրավասության տակ գտնվող կազմակերպությունների հետ:

Վերջնական տարբերակում չկան կոնկրետ ապրանքների և ոլորտների տվյալներ: Թե հատկապես ինչի վրա է տարածվելու օրենքը, պետք է որոշի Ռուսաստանի կառավարությունը: Օրինագիծը թույլ է տալիս կառավարությանը արգելել ցանկացած ապրանքի կամ հումքի ներմուծումը երկիր՝ բացառությամբ կյանքի համար անհրաժեշտ ապրանքների, որոնք չեն արտադրվում Ռուսաստանում, արգելքները չեն կարող տարածվել ապրանքների վրա, որ ռուսաստանցիներն ու արտասահմանցիներն իրենց հետ բերում են երկիր սեփական օգտագործման համար:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ