«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա
22.05.2018 | 22:05

Մայիսի 23-ին ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ