Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կիպրոսի խորհրդարանի նախագահը քննարկել են համագործակցությունը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կիպրոսի խորհրդարանի նախագահը քննարկել են համագործակցությունը
22.05.2018 | 22:07

Մայիսի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարը նշեց, որ ուրախ է հյուրընկալել եղբայրական Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ տարբեր երկրներում իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում մշտապես ջերմ ու արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել Կիպրոսի գործընկերների հետ, որ հաստատում է երկու երկրների ավանդական բարեկամությունը։


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ այցը Հայաստան շատ հագեցած է և լավ առիթ է քննարկելու երկու եղբայրական երկրների հարաբերություններն առավել ընդլայնելու և զարգացնելու հեռանկարները: Զոհրաբ Մնացականյանը և Դեմետրիս Սիլուրիսը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը և Կիպրոսը հաստատել են ամուր միջպետական կապեր՝ կարևորելով երկկողմ պատրաստակամությունը էլ ավելի խորացնելու գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Նրանք հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ ԱԳ նախարարը Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ