«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջներն Իրանի նկատմամբ

Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից առաջադրված պահանջներն Իրանի նկատմամբ
22.05.2018 | 22:08

Իրանի միջուկային գործարքը շարունակում է գործել. այժմ կարևոր է, թե ինչպես Իրանը կվերաբերվի Վաշինգտոնի պահանջներին` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հարցն այն է, թե ինչպես է այդ 12 կետը գնահատում Թեհրանը: Դուք գիտեք, որ և Կրեմլը, և Թեհրանը, և եվրոպական երկրները հաստատել են իրենց կողմնակցությունը համատեղ գործողությունների պլանին: Եվ նրանք հաստատել են իրենց մտադրությունը շարունակել պահպանել այդ կողմնակցությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը: «Բացի այդ, և Մոսկվայում, և եվրոպական երկրներում բազմիցս հույս են հայտնել, որ Թեհրանը նույնպես կմնա այդ համաձայնագրի շրջանակում: Փաստորեն, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որը դուրս է եկել դրանից՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Ուստի, այստեղ կարևոր է հարցնել, թե ինչպես վերաբերվում Թեհրանը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ