«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ
22.05.2018 | 23:46

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփեց արդյունքները: Պարի հանրապետական մրցույթ-փառատոնին այս անգամ ներկայացվել էին 120-ից ավելի պարային կատարումներ՝ մենապարեր, զուգապարեր, խմբակային ելույթներ տարբեր պարային ոճերում և տարիքային խմբերում: Իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա»մշակութային կենտրոնը:
«Այս անգամ ևս ունեինք մասնակիցներ ինչպես Երևանից, այնպես էլ` Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Մրցույթի արդյունքներով ունեցանք բազում մրցանակակիրներ՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալակիրներ: Հաղթողները ստացան մեդալներ և դիպլոմներ, մրցանակային տեղեր չզբաղեցրած մասնակիցները` շնորհակալագրեր մասնակցության համարե,-նշում է «Մինորա»մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):


Նշենք, որ այս անգամ ևս մրցութային ժյուրիի կազմում էին ոլորտի պրոֆեսիոնալները: Ժողովրդական պարերի բաժնի ժյուրիի անդամներն էին «Վիկտորիաե պարարվեստի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Յուդաևան, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Բելլաե պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Բաբայանը, իսկ ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարային ամբիոնի դոցենտ Գագիկ Կարապետյանը: Ժամանակակից պարերի բաժնի ժյուրիի կազմում էին «Կրակներե պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գևորգ Գևորգյանը, FSC պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Լիա Հովակիմյանը, իսկ ժյուրիի նախագահն էր Insight պարային ստուդիայի ղեկավար և բալետմայստեր Ռուզաննա Արազյանը:
Տեղեկացնենք, որ «Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2007 թվականին «Մինորա»մշակութային կենտրոնի կողմից: Մշակութային իրադարձության նպատակն է նպաստել հանրապետությունում գործող պարային համույթների փորձի փոխանակմանը, պարողների և համույթների գեղարվեստական ղեկավարների միջև սերմանել առողջ մրցակցություն և օբյեկտիվ վերաբերմունք սեփական հնարավորությունների նկատմամբ, դրանք կատարելագործելու ձգտում:


Մրցույթն անցկացվում է տարին երեք անգամ, իրարից անկախ փուլերով, արդյունքներն ամփոփվում և մրցանակային տեղերը հայտարարվում են տվյալ օրը:
Մրցույթն անցկացվում է երկու բաժնով` ժողովրդական պարերի բաժին և ժամանակակից պարերի բաժին: Տարեվերջին տեղի է ունենում մրցանակաբաշխության արարողություն, որին մասնակցում են այն պարային համույթները, որոնք տարվա ընթացքում մասնակցել են մրցութային որևէ փուլին` անկախ այն փաստից զբաղեցրել են որևէ մրցանակային տեղ, թե ոչ: Այն կրում է համերգային բնույթ, որի ժամանակ մասնակիցները ներկայանում են ցուցադրական ելույթներով, ղեկավարները ստանում են գավաթ և պատվոգիր, իսկ մասնակիցները` մեդալներ և պատվոգրեր:

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ