Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մայք Փոմփեոն խոստացել է քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օժանդակելու հնարավորությունը

Մայք Փոմփեոն խոստացել է քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օժանդակելու հնարավորությունը
23.05.2018 | 11:20

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Փոփեոն Ամերիկայի Հայ դատի հանձախմբին հղած նամակում ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը և խոստացել քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին ֆինանսական օժանադակություն տրամադրելու հնարավորությունը` հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանին նամակում Փոմփեոն նաև խոստացել է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ համատեղ շահերը առաջ մղելու համար:


Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղարին կոչ էր արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն և արագացված կարգով քննարկել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը։ Այդ գումարներն, ինչպես նշել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կուղղվի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին: Փոմփոեն մայիսի 17-ին նամակով արձագանքել է հենց այս կոչին:


«Մենք ողջունում ենք Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի միջոցով STEAM կրթական ծրագրերը զարկ տալու ձեր գաղափարը»,- նշել է Փոմփեոն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել գործընթացին և շեշտելով, որ կորպորացիան չունի պաշտոնական գործընթաց, որ արագացված կքննարկի նման ծրագրերը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում և տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում»,- ասել է Փոմփեոն, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ