Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը մտադիր է բազմամիլիոնանոց մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների ներկրման համար

Ռուսաստանը մտադիր է բազմամիլիոնանոց մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների ներկրման համար
23.05.2018 | 11:27

Ռուսաստանը մտադիր է 537,6 մլն դոլարի մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 3,16 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար` նշվում է Մոսկվայի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ներկայացրած փաստաթղթում:


Սա կարող է պատասխան քայլ լինել մարտի վերջին Վաշինգտոնի կողմից պողպատի ու ալյումինի ներկրման համար 25% և, համապատասխանաբար, 10% մաքսատուրքի սահմանմանը: Ռուսաստանի ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ ամեն տարի ՌԴ-ից ԱՄՆ է արտահանվում 1,512 մլրդ դոլարի պողպատ, 1,646 մլրդ դոլարի ալյումին: Ըստ այդմ՝ տարեկան մաքսատուրքերը պողպատի համար գնահատվել են 378,1 մլն, իսկ ալյումինի համար՝ 159,5 մլն դոլար: «ՌԴ-ն այս միջոցներն ըստ էության պաշտպանական է համարում»,-ընդգծվում է փաստաթղթում:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ