Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին և Թուրքիային մեղադրել է Բալկաններում իրավիճակի ապակայունացման համար

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին և Թուրքիային մեղադրել է Բալկաններում իրավիճակի ապակայունացման համար
24.05.2018 | 12:26

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան զբաղվում են Բալկաններում իրավիճակի ապակայունացմամբ:


«Բոսնիայի հարցով մենք հասկանում ենք վտանգները: Մենք կարծում ենք, որ Բալկանյան տարածաշրջանը շատ կարևոր է: Գիտենք, որ Ռուսաստանը ջանասիրաբար աշխատում է այնտեղ իրավիճակի ապակայունացման ուղղությամբ»` ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի՝ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում:


«Ինչպես և թուրքե՞րը»,- հարցրել է կոնգրեսականներից մեկը, և Պոմպեոն պատասխանել է. «Այո»: Պետքարտուղարը հավելել է, որ իրենք աշխատում են ռազմավարության շուրջ, որը կնպաստի լավ իրավիճակի ստեղծմանը:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ