Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփ․ Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում

Թրամփ․ Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում
24.05.2018 | 22:02

Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն՝ պնդել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահին գրած նամակում, հավելելով՝ դա ավելի լավ պայմաններ կստեղծի ԱՄՆ-ի ու Ադրբեջանի համագործակցությունը խորացնելու համար: Շնորհավորելով Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Սպիտակ տան ղեկավարը, ըստ «ԱզերԹԱՋ» գործակալության, գրել է. «Ադրբեջանն ու ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում են և աշխատում միմյանց հետ՝ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ես գնահատում եմ ձեզ հետ գործընկերությունը անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև մեր երկարամյա առևտրային կապերը»:

Պնդելով, թե առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Դոնալդ Թրամփը գրել է․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ